Հարգելի՛ այցելու
Ուրախ ենք ողջունել Ձեզ մեր ընկերության վեբ կայքում:
AMDECOR ընկերությունը առաջարկում է բազմապռոֆիլ կահույքի լայն տեսականի լամինատից, ՄԴՖ-ից, ինչպես նաև շպոնից:
Մեր ընկերության արտադրանքը առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը հարմարավետության և կահույքի երկարակեցության գրավականն են: Մեր մասնագետների ստեղծագործական մոտեցումները Ձեզ շքեղ և յուրօրինակ ինտերիեր ստեղծելու հնարավորություն կտան:
Դուք կարող եք դիմել մեզ ցանկացած հարցով մեր կայքի «Հետադարձ կապի»միջոցով:
ՈՒսումնասիրելով Ձեր պատվերի պահանջները՝ մեր մասնագետները սիրով կպատասխանեն Ձեր հարցերին ու կտան անհրաժեշտ խորհրդատվություն:
Չափագրումը, տեղափոխումն ու տեղադրումը կատարվում է անվճար:
Հարգանքներով և փոխշահավետ համագործակցության ակնկալիքներով՝
AMDECOR ընկերության տնօրեն
Հակոբ Նազարյան: